|
Տեղեկագիր
Հայաստանի
հնագույն
շնչական
նվագարանների
«Տկզար» պետ.
նվագախմբի
մասին
Հայ
երաժշտական
մշակույթի
ակունքները
գալիս են
հազարամյակների
խորքից: Երաժշտական
մշակույթի
անբաժան
մասն են կազմում
հայկական
ժողովրդական
նվագարանները,
որոնց
ծագումը
Հայաստանում
կապվում
է մեր ժողովրդի
կազմավորման
առաջին դարաշրջանների
հետ:
Հնագույն
նվագարանների
մասին մեզ
տեղեկություններ
են հասել
անցյալի
պատմիչներից,
մանրանկարներից
ինչպէս նաև
մատենագիրներից:
Այսպէս, 5-րդ
դարի հռչակավոր
պատմիչները՝
Մովսես Խորենացին,
Փավստոս
Բուզանդը,
Եղիշեն, իրենց
գրվածքներում
նշում են
ազգային
նվագարանների՝
փողի, թմբուկի
մասին: Հազարամյակների
ընթացքում
մի շարք նվագարաններ
հանիրավի
մոռացության
մատնված,
դուրս էին
եկել կիրառությունից,
դառնալով
թանգարանային
նմուշներ:
Հայկ. ժողովրդական
նվագա-րանների
կարևորության
բարձր գնահատականն
է տվել Մեծն
երգահան
Կոմիտասը: Դեռ 1906 թ. Փարիզում
կայացած
միջազգային
երաժշտական
համաժողովում
Կոմիտասն
ասել է, «Փողը
նվագական
երաժշտության
հիմնաքարն
է: Այն ունի
այնպիսի
առանձնահատկություններ, զօրս ոչ մի
ազգի նվագարան
չունի: Անոր
հնչյունները
ամենեն մոտիկ
են մարդկային
սրտին, ամենեն
հարազատ
արտահայրիչն
անոր բոլոր
զգացմունքներուն, մարդ անոր
պարզ ծակոտիկներուն
մէջ կրնա
արտաբերել
իր ոգին, իր
բոլոր հուշումներով: Եթե կատարելագործվի
այս նվագն
իր զանազան
սեռերով, ես վստահ
եմ, թե մենք
այն տեսակ
շնչական
հրաշալի
նվագուրդ
մը կունենանք, որն ընդունակ
է բնությունը
արտահայտելու
իր էական
գույներով, կյանքը իր
հարազատ
շարժումներով, միտքը իր
սեփական
խորհուրդներով
և սիրտը իր
իսկական
հուզումներով...»
:
Կոմիտասի
երազանքն
էր ստեղծել
շնչական
նվագախումբ:
Այդ երազանքի
իրականացման
գործը ընձեռնվեց
1981 թ. շնորհաշատ, հայրենասեր
և վաստակաշատ
երաժիշտ
Կառլեն Միրզոյանի
կողմից: Այս
նվագախմբի
ստեղծումով
նշանավորվում
է հայ նվագական
արվեստի
երախտավորների
պատգամի
իրականացումը: Ստանձնելով
նորաստեղծ
նվագախմբի
ղեկավարությիւնը, Կառլեն Միրզոյանը
շարունակել
է հնագույն
երաժշտական
նվագարանների
վերակենդանացման
գործը: Այս
նվագախմբում, հանրահայտ
դուդուկը, պկուն, որն
իր վերածնունդն
ապրեց Կառլեն
Միրզոյանի
շնորհիվ,
հայ ժողովրդի
ազգային
նվագարանը, ինչպէս անվանել
է մեծն Կոմիտասը՝ սրինգը, ներկայացված
են ամբողջ
ընտանիքներով, որոնց
տարատեսակները
միմյանցից
տարբերվում
են հնչեղությամբ, կառուցվածքով
և ձայնածավալով:
Հայ
ժողովրդական
երաժշտության
նկատմամբ
Կառլեն Միրզոյան-արվեստագետի
դիրքորոշումը
հայտնի է
բոլոր նրանց, ովքեր գիտեն
խանդավառվել
այն ազգային
երաժըշտությամբ: Ուշադրության
է արժանի
այն հանգամանքը, որ նվագախմբի
անդամները
ունենալով
երաժշտական
բարձրագույն
կրթություն, իրենց կատարողական
արւեստն
ու գիտելիքները
ներդնում
են հայ ազգային
նվագարանների
կատարողական
արվեստի
զարգացման
գործին: Նվագախումբը
25 տարի անընդմեջ
աշխարհի
ժողովրդներին
ներկայացնում
է հայ ազգային
բյուրեղյա
երգն ու երաժշտությունը: Հյուրախաղերով
հանդես է
եկել աշխարհի
բազմաթիվ
երկրներում՝ Ֆրանսիա, Գերամանիա, Հոլանդիա, Բելգիա, Շվեդիա, Ավստրիա,
Կանադա, Սիրիա, Թուրքիա, Բեյրութ, Իրան, ամենուր
բարձր պահելով
հայ ժողովրդական
արվեստի
նվաճումները:
«Տկզար»
նշանակում
է «տիկ պարկապզուկ
նվագողներ
: Նվագախմբում
ընդգրկված
են միայն
հարվածային
և փողային
(շնչական)
նվագարաններ
՝ ինչպէս
նշվեց արդեն
դուդուկ
, սրինգ , բլալ
, պկու , սանթուր
, շվի , թավ
շվի , զուռնա
, մեծ դհոլ
, փոքր դհոլ
, նաղարաններ
, դափ , պարկապզուկներ
: Ծրագրում
ընդգրկված
են բազմատեսակ
Կոմպոզիտորների
ստեղ- ծագործություններ
, երգեր , մանրանվագներ
, զուգերգեր
՝ հարսանեկան
մեղեդիներ
, ժողո- վըրդական
, դասական
, հայրենասիրական
երգեր , յուրաքանչյուր
նվագարաններով
հնչող ստեղծագործություններ
: Նվագախումբը
բաղկացած
է 15 հոգուց
որտեղ ընդգրկված
են նաև տաղանդավոր
երգիչ , երգչուհիներ
: Այժմ նվագախումբը
ղեկավարում
է երաժշտագետ
բլուլահարուհի
, մեներգչուհի
Արմինե Միրզոյանը
, տնօրինում
է Արթուր
Հակոբյանը
: |
 |